«Հանդիսատեսի համար ավելի հետաքրքիր կլինեն նոր քաղաքը, նոր տեսարանները»
10.12.2019 | 02:45
Վանաձորում կինոարտադրությունը զարգացնելու նպատակով երիտասարդ արվեստագետների խումբը նոր և ուշագրավ նախաձեռնություն է սկսում: «Նկարահանվելու է «Ալքիմիկը» վերնագրով գեղարվեստական սերիալ Վանաձորում՝ տեղի արվեստագետների ուժերով ու մասնակցությամբ»,- մեզ հետ զրույցում ասաց նախագծի պրոդյուսեր, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան ԺԻՐԱՅՐ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ, նշելով, որ փորձնական նկարահանում են նախատեսում, որից հետո դրամահավաք են կազմակերպելու նկարահանման համար նախատեսված գումարը հավաքելու համար: Սերիալի գլխավոր դերը ստանձնել է ՀՀ վաստակավոր արտիստ Վրույր Հարությունյանը: Ռեժիսորը Նարեկ Գևորգյանն է: Սցենարի հեղինակներն են Նարեկ Գևորգյանը և Ժիրայր Գաբրիելյանը:
Շտապենք ասել, որ «Ալքիմիկը» ոչ մի կապ չունի Պաուլու Կոելյուի համանուն ստեղծագործության հետ: Սյուժեն դեռ չեն ուզում բացել: Մեր զրուցակիցը համոզված է՝ կարող են Վանաձորում լավ որակի կինո նկարահանել՝ դերասանական լավ խաղով ու լավ տեխնիկայով: Պրոֆեսիոնալ թիմ է աշխատում՝ ռեժիսորը, օպերատորը, ամբողջ խումբը, անհրաժեշտության դեպքում էլ կխորհրդակցեն Երևանից հրավիրված մասնագետների հետ: Մի բան հստակ է՝ «Ալքիմիկը» նման չի լինելու հեռուստաալիքները ողողած երևանյան սերիալներին: Ժիրայրը նկատում է, որ երիտասարդները գլխավորապես նայում են արտասահմանյան սերիալներ: Իհարկե, հայտնի սերիալների բյուջեն անհամեմատ մեծ է, բայց համոզված է՝ հնարավոր է փոքր բյուջեով որակյալ սերիալ ունենալ: Նախատեսել են 10 սերիա: Հետագայում, որոշ փոփոխություններից հետո, «Ալքիմիկը» կմատուցվի նաև գեղարվեստական ֆիլմի ձևաչափով:
Ի պատասխան մեր՝ «Վանաձորում կա՞ն կինոթատրոն, կինոյի հանդեպ հետաքրքրություն» հարցերին Ժիրայր Գաբրիելյանն ասաց, որ Վանաձորում կինոթատրոններ կան, բայց գործում են առաջնախաղից առաջնախաղ. «Գուցե նոր ֆիլմեր ցուցադրվեն, սահմանափակ թվով հանդիսատես լինի, ու դրանով ավարտվի ցուցադրությունը: Բայց կա հետաքրքրություն, կան մարդիկ, որ ուզում են լավ կինո տեսնել Վանաձորում»:
Վանաձորցի դերասաններն ու ստեղծագործողներն էլ իրենց հերթին ուզում են, բայց չեն կարողանում ներգրավվել կինոարտադրության մեջ, քանի որ Երևանից հեռու են: Այստեղից էլ որոշումը՝ զբաղվել նախընտրած գործով իրենց քաղաքում:
Տեղանքի առումով նույնպես Վանաձորում նկարահանումներ իրականացնելը նախընտրելի է: Ժիրայրը նկատում է՝ կոլորիտային շունչ ունի Վանաձորը, Երևանն արդեն կադրերով տեսել ենք, սովորել, հանդիսատեսի համար ավելի հետաքրքիր կլինեն նոր քաղաքը, նոր տեսարանները:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Լուսանկարներ
Հեղինակի նյութեր
- Պատմության վկաները
- Վերացող ծաղիկներ
- Ձեռք մեկնելու գաղափարը առաքելության վերածվեց
- «Մի նայեք, որ փոքր է մեր երկիրը, եթե արդուկով այս սարերը հարթեցնեք, Չինաստանից մեծ կլինի»
- «Բանկ օտոման» գործողությունը ժամանակին ցնցել էր ամբողջ Եվրոպան
- «Դրսից մեզ վրա կարող են ազդել միայն ներսի գործիքներով»
- «Երեսուն տարի ձգվեց մեր անկախության պատմությունը, մենք շահեցի՞նք»
- Մշակույթը հեռվից հեռու պահպանելու հույսով
- Անիմացիան, աշխարհն ու մենք
- «Մեր տարածքները փոքրացան, որովհետև այդպես էլ չհասկացանք, որ պետք է խմենք մեր բաժակով»
- Արվեստի ուժը
- Նոր մատենաշարը ներկայացնում է արևմտահայ և սփյուռքյան գրողների
- Բեմը կենդանություն է ստանում առայժմ միայն մանուկների համար
- «Գիրք սիրողների համար սա իսկական մկնդեղ է` հյութեղ ու անտանելի»
- Համաշխարհային դասականների ստեղծագործությունները՝ դուդուկով
- «Բնակչությունը պատրաստ չէ, բայց տարվում են աշխատանքներ»
- Ամանորի գիշերը դիմավորելու են եկեղեցում
- «Ջազի մեջ զգացվում է ապրածդ ժամանակաշրջանը»
- «Եթե չլիներ Փելեշյանը, կարծում եմ, դեռևս գտած չէի լինի կինոյում իմ ուղին»
- «Հուշարձաններն այդ տարածքների պատկանելության անձնագրերն են»
Մեկնաբանություններ